Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացում՝ 14 նոյեմբերի 2026 թ.
Սույն Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է DueLink-ը հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում անձնական տվյալները։
Մենք կարևորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը և ձգտում ենք մշակել միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են DueLink ծառայության տրամադրման, անվտանգության և բնականոն աշխատանքի համար։
1. Ինչ տվյալներ ենք մշակում
DueLink-ը կարող է մշակել Ձեր հաշվի հետ կապված տվյալները՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, հաշվի կարգավորումներ և գաղտնաբառի պաշտպանված հեշավորված տարբերակը։
Ծառայությունից օգտվելիս կարող եք մուտքագրել նաև Ձեր կողմից սպասարկվող կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ, օրինակ՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, կազմակերպության տեսակ, գրանցման ամսաթիվ, հարկման համակարգ և ժամկետների ձևավորման համար անհրաժեշտ այլ տվյալներ։
Եթե DueLink-ին միացնում եք Telegram-ը, կարող ենք պահպանել Telegram chat-ի տեխնիկական նույնացուցիչը (`chat_id`) և կապի աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական տվյալները։
Ծառայության աշխատանքի և անվտանգության նպատակով կարող են մշակվել նաև տեխնիկական տվյալներ, օրինակ՝ IP հասցե, մուտքի և անվտանգության համար անհրաժեշտ տեխնիկական տվյալներ, սարքի կամ բրաուզերի վերաբերյալ տեխնիկական տեղեկություններ և համակարգային լոգեր։
DueLink-ը չի պահպանում Ձեր գաղտնաբառը բաց տեքստով։
2. Ինչ նպատակով ենք օգտագործում տվյալները
Տվյալներն օգտագործվում են Ձեր հաշիվը ստեղծելու և սպասարկելու, կազմակերպությունների ժամկետները ձևավորելու և կառավարելու, հիշեցումներ և ծանուցումներ ուղարկելու, Telegram կապն ապահովելու, ծառայության անվտանգությունն ու բնականոն աշխատանքը պահպանելու, տեխնիկական խնդիրները հայտնաբերելու և վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված պարտավորությունները կատարելու նպատակով։
DueLink-ում մուտքագրված մասնագիտական կամ հաճախորդների տվյալները չեն օգտագործվում երրորդ անձանց սեփական գովազդային նպատակներով։
3. Այլ անձանց և կազմակերպությունների տվյալները
DueLink-ում կարող եք մուտքագրել նաև Ձեր կողմից սպասարկվող կազմակերպությունների կամ այլ անձանց վերաբերյալ տվյալներ։
Դուք պատասխանատու եք ապահովելու, որ ունեք այդ տվյալները DueLink-ում օգտագործելու և մշակելու համապատասխան իրավական հիմք։
Խնդրում ենք համակարգում չմուտքագրել ծառայության աշխատանքի համար չպահանջվող կամ ավելորդ զգայուն անձնական տվյալներ։
4. Telegram և երրորդ կողմի ծառայություններ
Telegram-ին միանալը կամավոր է։
Telegram-ի միջոցով ծանուցումներ ստանալու դեպքում հաղորդագրությունների առաքման համար անհրաժեշտ տեխնիկական տվյալները փոխանցվում են Telegram-ին։
Telegram-ով ուղարկվող օրական ամփոփումը պարունակում է միայն քանակներ և ամսաթվեր՝ առանց կազմակերպությունների անվանումների։
DueLink-ի աշխատանքը կարող է կախված լինել նաև հոսթինգի, սերվերային, backup-ի կամ այլ տեխնիկական ծառայություններից։
DueLink-ը չի վաճառում կամ վարձակալում Օգտատերերի կամ նրանց հաճախորդների անձնական և մասնագիտական տվյալները։
5. Cookies և տեխնիկական տվյալներ
DueLink-ը կարող է օգտագործել ծառայության աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական cookies կամ նման տեխնոլոգիաներ՝ մուտքը պահպանելու, անվտանգությունն ապահովելու և ծառայության հիմնական գործառույթները տրամադրելու համար։
Եթե ապագայում օգտագործվեն վերլուծական կամ մարքեթինգային cookies, դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկություն և, անհրաժեշտության դեպքում, ընտրության կամ համաձայնության հնարավորություն։
6. Տվյալների անվտանգություն
Մենք ձեռնարկում ենք ողջամիտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ տվյալները չարտոնված մուտքից, փոփոխությունից, բացահայտումից, կորստից կամ ոչնչացումից պաշտպանելու համար։
Այնուամենայնիվ, որևէ առցանց համակարգ չի կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն։
Օգտատերը նույնպես պատասխանատու է իր հաշվի, գաղտնաբառի և մուտքային տվյալների անվտանգ պահպանման համար և չպետք է դրանք տրամադրի չարտոնված անձանց։
7. Տվյալների պահպանում և հաշվի փակում
Մենք տվյալները պահպանում ենք այնքան ժամանակ, որքան դրանք անհրաժեշտ են ծառայության տրամադրման, անվտանգության, տեխնիկական աշխատանքի կամ օրենքով նախատեսված պարտավորությունների կատարման համար։
Դուք կարող եք պահանջել փակել Ձեր DueLink հաշիվը։
Հաշվի փակման դեպքում տվյալները հեռացվում կամ այլևս չեն օգտագործվում ծառայության տրամադրման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց պահպանումն անհրաժեշտ է օրենքով, անվտանգության, backup-ի կամ իրավական պահանջների պաշտպանության նպատակով։
Եթե տվյալները կապված են նաև այլ իրավասու DueLink օգտատերերի հետ, դրանց ամբողջական հեռացումը կարող է հնարավոր չլինել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են այդ օգտատերերին ծառայությունը տրամադրելու համար։
8. Ձեր իրավունքները
Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Դուք կարող եք տեղեկություն ստանալ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պահանջել ոչ ճշգրիտ տվյալների ուղղում կամ թարմացում, ինչպես նաև պահանջել տվյալների հեռացում կամ մշակման սահմանափակում, եթե դրա համար առկա է համապատասխան իրավական հիմք։
Եթե տվյալների մշակումը հիմնված է Ձեր համաձայնության վրա, Դուք կարող եք օրենքով սահմանված կարգով հետ կանչել այդ համաձայնությունը։
Այս հարցերով կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ support@duelink.am։
9. Պատասխանատվության սահմանափակում
DueLink-ը ձգտում է ապահովել Օգտատերերի տվյալների պատշաճ պաշտպանությունը և ձեռնարկում է համապատասխան անվտանգության միջոցներ։
DueLink-ը Օգտատիրոջ տվյալների համար պատասխանատվություն կարող է կրել միայն այն դեպքում, երբ դրանց բացահայտումը կատարվել է կամ որևէ կերպով վնասը պատճառվել է DueLink-ի ուղղակի դիտավորության հետևանքով։ Եթե օրենքով DueLink-ի համար նախատեսված է այլ պատասխանատվություն, կիրառվում են օրենքի պահանջները։
10. Քաղաքականության փոփոխություններ և կապ
DueLink-ը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ ծառայության զարգացման, տեխնիկական կամ իրավական փոփոխությունների պատճառով։
Էական փոփոխությունների դեպքում մենք կարող ենք այդ մասին տեղեկացնել հարթակի ներսում, էլեկտրոնային փոստով կամ այլ հասանելի եղանակով։
Քաղաքականության վերևում նշվում է վերջին թարմացման ամսաթիվը։
Սույն Գաղտնիության քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Էլ. փոստ՝ support@duelink.am